- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Թխվածք կիտրոնով
Բաղադրիչներ
- Բեզեյի համար`
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 50 գր
- շաքարի փոշի - 50 գր
- շաքարի փոշի - 120 գր
- Կիտրոնի օշարակի համար`
- հյութ կիտրոնի - կես հատ
- ջուր - 50 գր
- շաքարի փոշի - 50 գր
- Վանիլային պաննա-կոտայի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 240 գր
- շաքարավազ - 55 գր
- ժելատին - 10 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
- վանիլին - 1 գր
- Կիտրոնի քուրդի համար`
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- հյութ կիտրոնի - 140 մլ
- ժելատին - 8 գր
- կարագ - 150 գր
- Ինչպես նաև`
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- Բիսկվիթի համար`
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բեզեն: Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը: Այնուհետև ավելացնում ենք շաքարի փոշին և թիակով զգուշությամբ խառնում: Բեզեն լցնում ենք խոհարարական պարկի մեջ և յուղաթղթի վրա գլանաձև լցնում:
Թխում ենք 80 աստիճանում 60 րոպե: Այնուհետև լցնում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և ձեռքով մանրացնում ենք:
- Պատրաստում ենք բիսկվիթն ահա այս բաղադրատոմսով: Թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում`20-25 րոպե:
- Պատրաստում ենք կիտրոնի օշարակը: Խառնում ենք բոլոր բաղադրիչները, եռացնում և հովացնում: Բիսկվիթը տոգորում ենք օշարակով:
Պատրաստում ենք պաննա-կոտան: Բիսկիթը պատրաստած ձևամանի մեջ պոլիէթիլենային թաղանթ ենք փռում: Կաթսայի մեջ 240 մլ սերուցք ու շաքարավազ ենք լցնում և տաքացնում` չհասցնելով եռման: Ժելատինը սառը ջրի մեջ լուծում ենք, երբ վերջինս ուռչում է, ավելացնում ենք տաքացող սերուցքի մեջ: Զանգվածը սառեցնում ենք այնուհետև ավելացնում մնացած 100 մլ սերուցքը և վանիլինը:
Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և 3-4 ժամով տեղափոխում սառնարան, մինչև լիովին սառչի:
- Պատրաստում ենք կիտրոնի քուրդը: Ձվերը, շաքարավազը, կիտրոնի հյութը միասին հարում ենք, գոլորշու վրա խառնելով տաքացնում մինչև թանձրանալը: Հանում ենք կրակից, ավելացնում նախօրոք ջրում թրջած ժելատինը և լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք կարագն ու կրկին հարում: Զանգվածը հովացնում ենք և տեղափոխում սառնարան, որպեսզի թանձրանա, բայց շատ չսառչի:
- Հավաքում ենք տորթը: Բիսկվիթի վրա քանդվող ձևաման ենք հագցնում, լցնում ենք քիչ քանակությամբ քուրդ, վրան դնում ենք պաննա-կոտան, այնուհետև լցնում ենք մնացած քուրդը, հավասարեցնում ենք և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Հանում ենք ձևամանը, կողքերը հավասարեցնում և բաժանում մասերի: Մատուցելուց առաջ զարդարում ենք բեզեով, քերած շոկոլադով, շաքարի փոշով և կիտրոնի կեղևով:
- Ահա և վեջ:
Պատրաստում ենք թխվածք կիտրոնով և դարձնում մեր ամանորյա սեղանն էլ ավելի գեղեցիկ ու համեղ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: