- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 2ժ 20 րոպե
Հնդկահավի փափկամիս համեմունքներով
Բաղադրիչներ
- սխտոր - 4 պճեղ
- ձիթայուղ - 1 թ/գդ
- համեմի սերմ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ռեհան - ըստ ճաշակի (չորացրած)
- քարրի - ըստ ճաշակի
- աղ - 2 ճ/գդ
- հազրեվարդ (розмарин) - 1 ճյուղ
- հնդկահավ - 700 գր (կրծքամիս)
Քայլերի հաջորդականություն
- Հնդկահավի միսը լվանում ենք և վրան լցնում ենք աղաջուր, այնպես, որ հեղուկը ծածկի միսը (3 լիտր ջրին լցնում ենք 2ճ/գ աղ): 2 ժամ անց ջուրը դատարկում ենք և միսը չորացնում:
- Սխտորը մաքրում ենք և յուրաքանչյուր պճեղը երկարությամբ բաժանում 3-4 շերտի: Համեմունքները խառնում ենք, մանրացնում, տեղափոխում ենք ոչ մեծ ամանի մեջ, ավելացնում ենք ձիթայուղ և խառնում:
- Փափկամսի վրա սուր դանակով անում ենք ոչ շատ խորը կտրվածքներ և յուրաքանչյուր կտրվածքում տեղադրում ենք սխտորի մեկ շերտ: Այնուհետև փափկամիսը պատում ենք համեմունքներով:
- Փափկամիսը նրբաթիթեղով թույլ փաթաթում ենք և 20 րոպե թխում մինչև 250 աստիճան տաքացված ջեռոցում: Այնուհետև անջատում ենք ջեռոցը և հնդկահավը 2 ժամ թողնում ենք ջեռոցում մինչև ամբողջական սառչելը:
- Հնդկահավը կարող ենք զարդարել հազրեվարդի ճյուղով և մատուցել սառը ուտեստի տեսքով:
- Բարի ախորժակ:
Հնդկահավի փափկամիս կարող ենք մատուցել հատկապս Ամանորին… այն և համեղ է և շատ գեղեցիկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: