- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5 minutes
Պանրով աղցան տարտալետկաների մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը կեղևազրկում ենք, լվանում ենք, եփում աղաջրի մեջ և կտրատում մանր խորանարդիկներով:
- Այնուհետև խորանարդիկներով կտրատում ենք նաև լոլիկը:
- Պանիրը նույնպես կտրատում ենք: Կտրատված բանջարեղենները և պանիրը խառնում ենք, ավելացնում մայոնեզ և մանանեխ:
- Պատրաստում ենք տարտալետկաները: Իրար ենք խառնում նախապես փափկեցված կարագը, ձուն, պաքսիմատը և թեփը, համեմում ենք աղով և պղպեղով և լավ խառնում ենք:
Խմորը տեղավորում ենք սիլիկոնե ձևամանի մեջ 0.5 սմ շերտով: Այնուհետև տարտալետկաները 2 րոպե թխում ենք միկրոալիքային վառարանում 800 Վտ հզորությամբ: Ապա հանում ենք և թողնում ենք սառչեն:
- Արդեն պատրաստի տարտալետկաների մեջ լցնում ենք աղցանը և ձևավորում կանաչ սոխով:
- Պատրաստ է:
Պանրով աղցան մատուցելու այս տարբերակն իրոք որ գեղեցիկ է և յուրահատուկ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq tartaletkaner@ patrasti gnanl?
Այո, կարող եք 🙂