- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ Սրտիկ
Բաղադրիչներ
- ալյուր - 250գր
- կարագ - 150գր
- շաքարի փոշի - 100գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- կիտրոն - 1 հատ
- վանիլին - 1/2թ/գդ
- աղ - 1 պտղունց
- ջեմ ելակի - 4ճ/գդ
- շաքարի փոշի - 1ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները հաշվարկված են 16 հատ միջին չափսի թխվածքաբլիթի պատրաստման համար:
Փափկած կարագը և շաքարի փոշին գդալով խառնել մինչև միատարր դառնալը և կարագի թեթևակի սպիտակելը: Ավելացնել կիտրոնի քերած կեղևը, ձվի դեղնուցները, վանիլինը, աղը և լավ խառնել:
- Մաս առ մաս ավելացնել ալյուրը՝ գդալով լավ խառնելով զանգվածը:
- Ձեռքերով արագ հունցել խմոր, կլորացնել այն և տեղափոխել սառնարան 30-60րոպեով, որպեսզի լավ սառչի:
- Գրտնակով բացել խմորը 5մմ հաստության շերտով, այնուհետև կտրատել սրտիկներ: Համապատասխան ֆորմա չունենալու դեպքում կարող եք ինքներդ այն պատրաստել: Դրա համար հարկավոր է լավ սուր դանակով կտրել ցանկալի չափսի ֆորմաներ ստվարաթղթից:
- Կտրատված խմորի սրտիկները բաժանել 2 մասի: Մի մասի վրա ավելի փոքր ֆորմայով կտրել ևս 1 սրտիկ ինչպեց ցույց է տրված նկարում:
- Ջեռոցի տապակի վրա փռել պերգամենտային թուղթ, ապա վրան շարել խմորից կտրված սրտիկները: Եթե զգում եք, որ խմորը շատ է հալվում և կորցնում իր տեսքը, ապա կարող եք այն 15րոպեով տեղափոխել սառնարան հենց տապակով, որպեսզի խմորը թեթևակի սառչի:
- Թխել ջեռոցում 5-15րոպե 180աստիճանում մինչև թխվածքաբլիթների ծայրի հատվածի թեթևակի կարմրելը: Թողնել թխվածքաբլիթները սառչեն:
- Թխվածքաբլիթների կտորները իրար միացնելու համար այստեղ օգտագործվել է ելակի ջեմ, սակայն կարելի է օգտագործել ցանկացած այլ պինդ կոնսիստենցիայի ջեմ: Ցանկալի է, որ օգտագործվող ջեմը լինի թեթևակի թթվաշ, որպեսզի թխվածքաբլիթի քաղցրության հետ ավելի կոնտրաստային համ ստեղծի:
Թխվածքբլիթի ամբողջական սրտիկի վրա քսել ջեմը, ապա վրան դնել սրտիկով շրջանակը: Զգուշությամբ վրան շաղ տալ շաքարի փոշին, որպեսզի այն ջեմով հատվածի վրա չընկնի: Սակայն, կարելի է փոքրիկ խորամանկություն անել և սրտիկով շրջանակի վրա շաքարի փոշին ցանել մինչև ջեմի վրա դնելը 🙂
Ինչպես հասկացանք, Սուրբ Վալենտինի տոնին ևս շատ տեղին կլինի թխել Ռոմանտիկ Թխվածքաբլիթ Սրտիկ, հատուկ Ձեր սրտիկի տիրակալի համար: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: