- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Թխվածք փխրուն խմորով
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար`
- ալյուր - 250 գր
- կարագ - 250 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- Կիտրոնով թանձրուկի համար`
- կիտրոն - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- Բեզեի համար`
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարավազ մանր - 30 գր
- շաքարի փոշի - 15 գր
- ջուր - 1,5 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կիտրոնով թանձրուկը: Կիտրոնը կեղևազրկում ենք և հյութը քամում: Հյութը, կեղևը և շաքարավազը դնում ենք կրակին և եփում: Օսլան խառնում ենք քիչ քանակությամբ ջրի հետ և լցնում կիրոնահյութի մեջ: Եփում ենք այնքան, մինչև զանգվածը թանձրանա և մի քանի ժամով դնում ենք հով տեղում:
- Պատրաստում ենք բեզեն: Ջեռոցը 120 աստիճան տաքացնում ենք: Սպիտակուցները լավ հարում ենք, երբ ստանում ենք փքուն զանգված, ավելացնում ենք ջուրը և կրկին հարում: 3 րոպե անց զանգվածն ավելի փքուն կլինի: Այդ ժամանակ ավելացնում ենք շաքարավազը ու կրկին հարում: Այնուհետև ավելացնում ենք շաքարի փոշին ու խառնում մինչև թարձրանալը: Յուղաթղթապատ ձևամանի մեջ, խոհարարական պարկի օգնությամբ փոքր գնդեր ենք անում և թխում 40 րոպե, այնուհետև ջերմաստիճանը դարձնում ենք 100 աստիճան և ջեռոցի դուռը բաց թխում ևս 60 րոպե:
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Կարագը, շաքարավազը և աղը խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: Այնուհետև ավելացնում ենք ձուն ու հարում: Ալյուրը լցնում ենք սեղանի վրա և կենտրոնում անցք ենք անում: Այնտեղ լցնում ենք մեր ստացած խառնուրդը և խառնում: Ստացվում է փափուկ խմոր, որը պոլիէթիլենային թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Հանում ենք սառնարանից, բաժակով բաժանում շրջանների և թխում 10-15 րոպե 180 աստիճան ջեռոցում:
- Պատրաստի խմորները հովացնում ենք, վրան քսում կիտրոնի թանձրուկը, կողքերը զարդարում բեզեով: Կենտրոնում ըստ ցանկության կարող ենք մուրաբա ավելացնել:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք համեղ թխվածք , որը հատկապես հաճելի կլինի Ամանորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: