- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Փախլավա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը լցնում ենք սեղանին, վրան դնում կտրատած 250 գր կարագը: Թիակի արագ շարժումներով մանրացնում ենք կարագը:
- Սառը ջրում լուծում ենք աղը, ավելացնում քացախը, զանգվածը լցնում ենք ալյուրի մեջ և հարթ խմոր ենք հունցում` անհրաժեշտության դեպքում ջուր և ալյուր ավելացնելով: Վրան պոլիէթիլենային թաղանով ծածկում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:
- Թխելուց առաջ խմորը գրտնակում ենք, վրան ալյուր ցանում և դարսում 3-4 շերտերի: Գործողությունը կրկնում ենք 2-3 անգամ:
- 200 գր կարագը կրակին հալեցնում ենք, ավելացնում շաքարավազ և դարչին ու խառնում մինչև շաքարավազը լիովին լուծվի:
Ընկույզները մանրացնում ենք և խառնում շաքարավազի հետ:
- Զգուշությամբ խմորը բացում ենք, 30 սմ տրամագծով ձևամանը կարագապատում ենք և վրձնով քսում մեր ստացած կարագադարչնային խառնուրդը:
- Լցնում ենք ընկուզային միջուկը:
- Կրկին դնում ենք խմոր, կարագ, ընկույզ և այսպես գործողությունը կրկնում: Վերջին 2 շերտերի մեջ ընկույզ չենք դնում: Փախլավան մասերի ենք բաժանում և վրան կարագադարչնային խառնուրդ լցնում: Ավելացնում ենք ընկույզները:
- 180 աստիճան ջեռոցում թխում ենք 15 րոպե: Այնուհետև հասցնում ենք 150 աստիճանի: Հանում ենք ջեռոցից, կրկին կարագապատում և թխում մինչև ոսկեգունելը:
- Ամանի մեջ լցնում ենք ջուր, շաքարավազ, դարչին և եռացնում 2-3 րոպե: Երբ օշարակը մի քիչ հովանա, ավելացնում ենք մեղրը և լավ խառնում:
- Տաք օշարակը լցնում ենք փախլավայի վրա:
- Ողջ գիշեր թողնում ենք ներծծվի: Ահա և վերջ:
Ամանորի զարդ` համեղ փախլավա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq, karox eq 3_rd kety aveli hstakecnel? 2-3 angam bacel grtnakelu gorcyntacy krknelu jamanak xmor sarnaran chenq dnelu?
Բարև Ձեզ Լենա ջան, խմորը երբ հունցում ենք, վրան պոլիէթիլենային թաղանով ենք ծածկում և մի քանի ժամով տեղափոխում սառնարան: Այնուհետև երբ հանում ենք սառնարանից, կրկին գրտնակում ենք (3-4 շերտեր ենք ձևավորում), այնուհետև կրկին ամբողջը գրտնակում ենք և 3-4 շերտեր ձևավորում: Գործողությունը կրկնում ենք 2-3 անգամ, նոր սկսում ենք փախլավան պատրաստել:
айдкан ел парзабанвац чен грум у неркаяцнум.инц твум е авели лав бахадратомсер кан.иарке тох эхинакь инц нери….
Այո, իհարկե, Լենա ջան, փախլավայի բազմաթիվ բաղադրատոմսեր կան, ահա կարող եք այստեղ գտնել բոլորը և ընտրել Ձեր նախընտրածը 🙂
http://www.cooks.am/?s=+%D5%93%D5%A1%D5%AD%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1&Submit=Search+Site
Hargeli Lena Elena, chishte linum en baxadratomser, vortex aydqan el parz chi grvac, bayc cankacac harci depqum hexinaky chi zlanum, patasxanum e, parzabanum, bacatrum, inchy shat goveli e, ev asem, vor aystex grvac baxadratomserov amen inch shat hamex e stacvum, andzamb es shatem ogtvum ev vstahum em ays kayqin. Ete harcer uneq, dimeq, hexinaky anpayman kardzaganqi ev manramasnoren kbacatri
Isk qani shert xmor petq e dnenq?
Պետք է խմորն ամբողջությամբ վերջանա, կարող եք ստանալ 10-12 շերտ 🙂