- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Փախլավա ընկույզով և չրերով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- կաթ - 300 մլ
- ձու - 2 հատ
- կարագ - 250 գր
- թթվասեր - 3 ճ/գդ
- խմորիչ - 1 ճ/գդ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
- ալյուր - 950 գր
- Միջուկի համար`
- ընկույզ - 500 գր
- պնդուկ - 500 գր
- նուշ - 500 գր
- չիր - 500 գր
- շաքարավազ մանր - 1 կգ
- հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
- Ինչպես նաև`
- կարագ - 500 գր
- մեղր - 400 գր
- ջուր - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հալեցրած կարագին ավելացնում ենք ձվերն ու տաք կաթը, այնուհետև լցնում խմորիչը, շաքարավազը, հիլը և թթվասերը:
- Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուը և խառնում 15 րոպե: Փափուկ խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղում:
- Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 5 րոպե այդպես թողնում: Այնուհետև ջուրը թափում ենք, նուշը կեղևազրկում և 100 աստիճան տաքացրած ջեռոցում չորացնում: Պնդուկը չորացնում ենք և կեղևազրկում:
- Ընկուզեղենը մանրացնում ենք և խառնում շաքարավազի և հիլի հետ:
- Այնուհետև զանգվածին ավելացնում ենք չրերը:
- Խմորը բաժանում ենք 2 մասի: Առաջին մասը 14 գնդերի ենք բաժանում, երկրորդը` երկու մեծ:
- Ձևամանը կարագապատում ենք, մեկ մեծ գունդը բացում ենք 0,3 սմ հաստությամբ և դնում ձևամանի մեջ (ծայրերը պետք է 9 սմ-անոց ձևամանից դուրս գան):
- Լցնում ենք միջուկը և վրան դնում 0,1 սմ լայնությամբ գրտնակած փոքր գունդը:
Այնուհետև նույնը կրկնում ենք մնացած բոլոր փոքր գնդերի հետ մինչև մնում է մեկ մեծ խմորը:
Ձևամանից դուրս մնացած խմորի ծայրերը վրա ենք բերում, կիպ դնում նախավերջին շերտի վրա և վրան խոհարարական փայտով հավասարեցնում:
- Փայտը հանում ենք, վրան կրկին միջուկ լցնում և դնում գրտնակած մեծ գունդը (ինչպես ամենատակի խմորը, վերջինիս ծայրերը նույնպես պետք է ձևամանից դուրս մնան):
Ծայրերը զգուշորեն մտցնում ենք ամենատակի շերտի տակ:
- Կտրատում ենք և յուրաքանչյուր կտորի վրա ընկույզեղեն դնում և ձվի դեղնուց քսում:
- 15 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Երբ դեղնուցը չորանում է, հանում ենք և կրկին դանակով կտրատածների վրայով անցնում: Ողջ մակերևույթին լցնում ենք 250 գր հալեցրած կարագ և 25-30 րոպեով կրկին տեղափոխում ջեռոց: Ոսկեգունելուց հետո հանում ենք, կրկին կարագապատում և թխում մինչ պատրաստ լինելը:
- Ջուրն ու մեղրը եռացնում ենք, եթե փրփուր է գոյացել թողնում ենք մի քիչ հովանա և լցնում ենք փախլավայի վրա: Դանակով կրկին փախլավան կտրատում ենք:
- Ահա և վերջ:
Փախլավա պատրաստելու ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս. այս անգամ ընկույզով և չրերով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: