- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15-20 minutes
Թխվածք «Ամանորյա պսակ»
Բաղադրիչներ
- կարագ - 230 գր
- շաքարավազ - 200 գր
- հյութ խնձորի - 1 հատ
- ալյուր - 380 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- մարցիպան - ըստ ճաշակի (կանաչ, կարմիր)
- օշարակ մրգային - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները հարում ենք և կամաց-կամաց լցնում մաղով անցկացրած ալյուրն ու խմոր հունցում:
- Այնուհետև խմորը գնդում ենք, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և 2 ժամով տեղափոխում սառնարան:
- Խմորը հանում ենք, դնում պոլիէթիլենային թաղանթով պատված սեղանին և մեծ շրջաններ անում: Այնուհետև շրջանների մեջ փոքր շրջաններ ենք անում:
- Շրջանները 10 րոպե դնում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կարմիր մարցիպանից ժապավեններ ենք ձևավորում:
- Կանաչ մարցիպանից օվալներ ենք ձևավորում, ատամի փայտիկի օգնումթյամբ հարթեցնում և տերևի տեսք տալիս:
- Խմորներին վրձնով մրգային օշարակ ենք քսում և ամրացնում մարցիպանները:
- Ահա և վերջ:
Արդյունքում ստացանք համեղ ու յուրահատուկ թխվածք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez xndrum em rafaelou baxadratoms uxarkeq, naxapes shnorhakalutyun
Բարև Ձեզ, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/?s=+%D5%BC%D5%A1%D6%86%D5%A1%D5%A5%D5%AC%D5%AC%D5%B8&Submit=Search+Site