- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ամանորյա թխվածք մասկարպոնեով և մրգերով
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 գր
- շաքարի փոշի - 115 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- դեղձ - 75 գր (պահածոյացված)
- անանաս - 75 գր (պահածոյացված)
- ժելատին - 15 գր
- թխվածքաբլիթ - ըստ ճաշակի (Սավոյարդի)
- ջեմ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձևամանը սառը ջրով լվանում ենք և պոլիէթիլենային թաղանթով պատում:
- Ամանի մեջ լցնում ենք սերուցքը, լավ հարում, ավելացնում ենք մասկարպոնեն և շաքարի փոշին:
- Մրգերը լցնում ենք առանձին ամանի մեջ, հյութը՝ առանձին: Հյութի մեջ լցնում ենք ժելատինը և լավ խառնում:
- Լցնում ենք կրեմի 1/3 մասը, վրան դնում մրգերի հյութում թաթախած թխվածքաբլիթները:
- Լցնում ենք մրգերը:
- Նույնը կրկնում ենք երկրորդ անգամ և վերջին շերտի կրեմը հարթեցնում ենք: Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Պատրաստի դեսերտը շրջում ենք հակառակ կողմի վրա և վրան լցնում ցանկացած մրգային ջեմ: Զարդարում ենք ըստ ճաշակի:
Ամանորյա թխվածք մասկարպոնեով և մրգերով… ի՞նչը կարող է առավել համեղ լինել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: