- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Զեբր
Բաղադրիչներ
- շաքարավազ - 350 գր
- կարագ - 300 գր
- ձու - 5 հատ
- թթվասեր - 1 կգ
- ալյուր - 350 գր
- կակաո - 4 ճ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորները: 200 գր շաքարավազն ու կարագը խառնում ենք, ավելացնում ձվերն ու 600 գր թթվասերը: Զանգվածը հարիչով լավ հարում ենք և ավելացնում վանիլինն ու փխրեցուցիչը, այնուհետև կամաց-կամաց լցնում ենք ալյուրը: Այս ամենից հետո խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ լցնում ենք կակաոն` արդյունքում ստանալով շոկոլադե և սպիտակ խմորներ:
Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք սկզբից կակաոյով խմորը, այնուհետև սպիտակը և թխում ենք: Նույն սկզբունքով թխում ենք նաև մի քանի այլ խմորներ:
Պատրաստում ենք կրեմը: 150 գր շաքարավազն ու մնացած թթվասերը լավ հարում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կրեմը քսում ենք բոլոր խմորներին և խմորները շարում իրար վրա:
Պատրաստի թխվածքը զարդարում ենք շոկոլադով և շաքարի փոշով:
- Ահա և վերջ:
Շատ հեշտ պատրաստվող և անչափ համեղ տորթ Զեբր …
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hargeli shef xoharar indz dur ekav zebrayi tesq@ bayc baxadratoms@ shat anhaskanali er mite @ndmen@ erku xmor chpiti lini mek@ spitak mius@ karichnivi u irar vra lcnelov txvi apa inchpes e stacvum zebra u urish el inch mnaca& xmor piti lini xndrum em manramasn bacatreq uzum em txel naxapes shnorhakalutyun