- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Հավի մսով ուտեստ ”Տոնական”
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 700 գր
- հավի ֆիլե - 300 գր (աղացած)
- վարունգ մարինացված - մի քանի հատ
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- մեղր - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- սխտոր - 1 ճ/գդ (փոշի)
- սխտոր - 4 պճեղ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ չիլի - ըստ ճաշակի
- բեկոն - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք սոյայի սոուսը, սև պղպեղը, 2 ճ/գդ ձիթայուղը, չիլին և լավ խառնում ենք:
Ամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, վրան դնում մանր պճեղների բաժանած սխտորը և լցնում մեր պատրաստած սոուսը: Ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Կրծքամիսը սառնարանից հանում ենք, վրան պոլիէթիլենային թաղանթ անցկացնում և թիակով լավ հարվածում:
- Բեկոնի վրա սխտորի փոշի ենք լցնում: Դնում ենք հավի կրծքամիսը, մեջը լցնում աղ և պղպեղ ցանած հավի ֆիլեն, ինչի վրա էլ դնում ենք վարունգները:
- Ռուլետը փաթաթում ենք և դնում շարված բեկոնի վրա:
- Բեկոնները վրա ենք բերում և ամրացնում երկարութամբ դրված բեկոններով:
Խառնում ենք 1 ճ/գդ սոյայի սոուսը, մեղրը, 1 ճ/գդ ձիթայուղը և զանգվածը քսում ենք ռուլետի վրա:
- Ռուլետները 40 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացած ջեռոցը:
- Ահա և վերջ: Հովացնում ենք, կտրատում և մատուցում:
Հավի մսով ”Տոնական” ուտեստը պատրաստ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: