- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Տոնական թխվածքաբլիթ «Երեք շոկոլադ»
Բաղադրիչներ
- ալյուր - 90 գր
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 50 գր
- շոկոլադ կաթնային - 200 գր
- շոկոլադ սև - 100 գր
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- ձու - 2 հատ
- սոդա - 1/2 թ/գդ
- պնդուկ - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ու շաքարավազը խոր ամանիի մեջ մի քանի րոպե հարում ենք, մինչև ստանանք սպիտակ, փրփրուն զանգված:
Ամբողջ կաթնային շոկոլադն ու 50 գր սև շոկոլադը կարագի հետ հալեցնում ենք գոլորշու վրա: Թեթևակի հովացնում ենք, հետո խնամքով խառնում հարած ձվերին: Զանգվածը թեթևակի հարում ենք, մինչև դառնա համասեռ:
- Ալյուրն ու սոդան լցնում ենք շոկոլադային զանգվածի մեջ ու խառնում:
- Պնդուկը թեթևակի կոտրում ենք: Հետո խոշոր կոտրատում ենք դառը շոկոլադի մնացորդն ու սպիտակ շոկոլադն ամբողջությամբ:
- Կոտրատած պնդուկը խառնում ենք խմորի հետ:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, թխվածքաբլիթը գդալով լցնում ենք տապակի մեջ (իրարից բավականաչափ հեռու): Յուրաքանչյուր թխվածքաբլիթի համար բավական է 1-1,5 ճ/գդ խմոր:
- Շոկոլադի կտորները շարում ենք թխվածքաբլիթների վրա և թխում 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 12 րոպե:
Տոնական թխվածքաբլիթները թխելուց հետո անմիջապես չենք հանում ջեռոցից, քանի որ սկզբում փափուկ են ու կարող են կոտրվել:
- Ահա և վերջ:
Տոնական թխվածքաբլիթ արժե պատրաստել ու ուրախացնել փոքրիկներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: