- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Եղջյուրիկներ կաթնաշոռով և ընկույզով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը պատառաքաղով տրորում ենք: Ավելացնում ենք փոքր-ինչ փափկած կարագը: Նախ՝ պատառաքաղով ենք տրորում, հետո ճաշի գդալով խառնում ենք մինչև գրեթե համասեռ զանգված ստանալը: Ալյուրը մաղում ենք, լցնում զանգվածի մեջ և սկզբում խառնում գդալով, հետո՝ ձեռքերով:
- Խմորը գնդում ենք, առնվազն մի քանի ժամ պահում սառցախցիկում: Խմորը կարելի է սառեցնել նույնիսկ ավելի երկար ու թխել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է մատուցել:
- Ընկույզը բլենդերով փշրում ենք: Ավելացնում ենք շաքարավազը (կարելի է մի քիչ էլ դարչնագույն շաքարավազ ավելացնել) և խառնում ենք:
- Խմորի գունդը 4 մասի ենք բաժանում:
- Ամեն մի մասը գնդում ենք, հետո բլիթի նման «բացում»: Սեղանի կամ տախտակի վրա 1 ճ/գդ ընկույզի ու շաքարավազի խառնուրդ ենք լցնում: Բացած գունդը դնում են վրան և գրտնակում մոտ 3 մմ հաստությամբ: Շրջում ենք, նորից 1 ճ/գդ ընկուզային փշրանք լցնում և գրտնակում: Խմորը երկու կողմից պետք է փշրանքով պատենք:
- Գրտնակած խմորը 8 մասի ենք բաժանում, ամեն մի մասը գլանաձև փաթաթում՝ սկսած լայն եզրից:
- Շարում ենք տապակի մեջ և թխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-25 րոպե, մինչև ոսկեգունելը:
- Տապակը ջեռոցից հանում ենք և եղջյուրիկների վրա շաքարի փոշի ցանում:
Ամանորին պատրաստում ենք եղջյուրիկներ ու ուրախություն պատճառում մեր սիրելիներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: