- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Պիրոգ «Խխունջ» հնդկահավի մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ 2 րոպե տապակում մինչ փափկելը: Ավելացնում ենք աղացած միսը, թիակով տրորում ենք ու միջինից ուժեղ կրակին տապակում մոտ 20 րոպե: Վերջում ըստ ճաշակի աղ ու պղպեղ ենք ավելացնում, լցնում ծիտրոնի տերևներն ու խառնում:
- Խմորը 12-13 սմ լայնությամբ երկար գրտնակում ենք: Շերտի մեջտեղում ողջ երկարությամբ լցնում ենք միջուկը:
- Խմորը գլանաձև փաթաթում ենք, եզրերը լավ ամրացնում, որպեսզի միջուկը թխվելիս դուրս չթափվի:
- Ստացված երկար գլանը խխունջի նման փաթաթում ենք:
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, տապակի մեջ յուղաթուղթ փռում, «խխունջը» շրջած դնում մեջը, որպեսզի գլանի կարը մնա ներքևում: Պիրոգի երեսին հարած ձու ենք քսում:
- Վրան ցանում ենք քունջութը:
- Թխում ենք 20 րոպե: Թխվելուց հետո ջեռոցն անջատում ենք, դուռը կիսաբաց անում, որպեսզի պիրոգը լավ հովանա:
- Հովանալուց հետո կտրատում ու մատուցում ենք:
Պատրաստեցինք Ամանորյա համեղ պիրոգ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: