- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ծրարներ կարամելացված խնձորի միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք միջուկը: Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը: Հենց որ շաքարավազն սկսում է կարամելանալ, ավելացնում ենք խնձորները և դարչինը: Խառնելով շոգեխաշում ենք: Երբ խնձորները փափկում ու գեղեցիկ սաթագույն են դառնում, ուրեմն պատրաստ են: Լցնում ենք ամանի մեջ և հովացնում:
- Պատրաստում ենք խմորը: Կաթնաշոռը, ալյուրը, կարագն ու աղը կաթսայի մեջ խառնում ենք, խմոր հունցում ու կես ժամով տեղափոխում սառնարան:
- Ձևավորում ենք ծրարները. խմորը ոչ հաստ, ոչ բարակ գրտնակում ենք, քառակուսի կտրատում, քառակուսիների կենտրոնում դնում միջուկը:
- Ստացվում է 12 քառակուսի: Այնուհետև քառակուսու եզրերն ամրացնում ենք և ծրարի ձև տալիս:
- Ծրարները շարում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ, վրան հարած ձու քսում: Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 25-30 րոպե:
30 րոպե և ստացանք անչափ համեղ ծրարներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: