![Արագ տորթ](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/01/Արագ-տորթ.jpg)
![Արագ տորթ](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/01/tort-tavayi-mej-7-50x50.jpg)
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Արագ տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, ավելացնում ձվերը, ալյուրը, շաքարավազն ու վանիլինը: Զանգվածը լավ խառնում ենք և դնում կրակին: Արդեն թանձրացած կրեմի մեջ լցնում ենք կարագը և լավ խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսայի կափարիչը փակում ենք, որպեսզի կրեմը չսառչի:
- Պատրաստում ենք խմորը: Խտացրած կաթի մեջ լցնում ենք ձուն, քացախի մեջ հանգեցրած սոդան և կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Թիակով լավ խառնում ենք:
- Այնուհետև խմորը ձեռքով հունցում ենք և բաժանում 8 մասի:
- Խմորները գրտնակում ենք, մի քանի տեղից պատառաքաղով ծակծկում և թավայի մեջ յուրաքանչյուրը 1-2 րոպե թխում: Պատրաստի խմորները կրեմապատում ենք:
- Լցնում ենք մանրացված ընկույզը և վայելում:
Կարճ ժամանակում պատրաստեցինք արագ տորթ թավայի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Gndery inch hastutyamb grtnakel
Բարև Ձեզ, կարող եք Ձեզ ցանկացած հաստությամբ գրտնակել 🙂
Բարև Ձեզ, կարելի է խմորը վարսակի ալյուրով պատրաստել?
Բարև Ձեզ Ալլա ջան, այո, կարող եք նաև այդպես պատրաստել 🙂