- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան բեկոնով և հավի մսով
Բաղադրիչներ
- հազարի թերթեր - 8-10 հատ
- հավի կրծքամիս - 2 հատ
- բեկոն - 200 գր (ապխտած)
- պանիր - 200 գր
- չորահաց - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 0,5 հատ
- սխտոր - 3 պճեղ
- մայոնեզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը խաշում ենք: Բեկոնը խորանարդաձև կտրատում ենք, տապակում ու անձեռոցիկի վրա չորացնում:
Պանիրն անցկացնում ենք քերիչով:
- Պատրաստում ենք սոուսը: Մայոնեզի մեջ լցնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը և ճզմած սխտորը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Մեծ ամանի մեջ լցնում ենք ձեռքով մանրացված հազարի թերթերն ու հավի կրծաքամիսը, ավելացնում բեկոնը, չորահացերը, սոուսը և լավ խառնում ենք:
- Ահա և վերջ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: