- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Պելմենի կանաչիով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ձուն կոտրում ենք, ավելացնում մի պտղունց աղ, մի քիչ գոլացրած կեֆիր, ինչից հետո սոդան ու արագ խառնում: Հետո 15 րոպե թողնում ենք, որ հանգստանա:
Այդ ընթացքում լվանում, չորացնում ու մանր կտրատում ենք սամիթը, լցնում ենք կաթնաթթվային կպչուն զանգվածի մեջ և խառնում:
- Աստիճանաբար, մաղելով լցնում ենք ալյուրը: Խմորը հունցում ենք ձեռքով, փաթաթում ենք սրբիչով և թողնում 20 րոպե:
- Պատրաստում ենք խճողակը: Աղացած մսի վրա աղ ու պղպեղ ենք ցանում, ավելացնում մանրացրած գլուխ սոխն ու սխտորը: Մի քանի դափնու տերևը նախօրոք թրմում ենք մոտ 50 մլ եռման ջրում, թուրմը թեթևակի հովացնում ենք, լցնում խճողակի վրա ու խառնում:
- Հանգստացած խմորը դնում ենք սեղանին, մի անգամ էլ հունցում և բարակ գրտնակում: Խմորը սկզբում չի ենթարկվում, սակայն հետո առանց դժվարության բացվում է:
- Համաչափ շրջաններ ենք կտրում:
- Թաց ձեռքերով խճողակից գնդիկներ ենք պատրաստում և դնում շրջանների կենտրոնում:
- Խմորի եզրերն ամրացնում ենք, ծայրերը սեղմում իրար: Ստացված կիսաֆաբրիկատների մի մասը սառեցնում ենք:
- Տնական պելմենին եփում ենք աղ արած ջրում՝ դափնու տերևի հետ: Հենց որ պելմենիները սկսում են լողալ ջրի երեսին, եռացնում ենք ևս 5-7 րոպե և վերջ:
- Մատուցում ենք հալեցրած կարագի, մանրացրած սխտորի ու աղացած սև պղպեղի հետ:
Համեղ պելմենի պատրաստելու համար ցանկալի է խճողակը պատրաստել խոզի յուղոտ մսով ու տավարի մսով, քանի որ խոզի միսը խճողակը դարձնում է ավելի հյութեղ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: