- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե տորթ ընկույզով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 100 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 50 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Գանաշի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- կարագ - 50 գր
- շոկոլադ սև - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Այս տորթը պատրաստելու համար օգտագործում ենք բաց պիրոգների համար նախատեսված ձևաման, որի մեջտեղի մասը թեթևակի բարձր պետք է լինի:
Պատրաստում ենք խմորը: Առաջին հերթին ձևամանը լավ ձիթայուղում ենք ու դնում մի կողմ: 50 գր կարագը և սև շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և մի կողմ դնում:
- Առանձին կաթսայի մեջ մոտ 8 րոպե հարում ենք ձվերն ու շաքարավազը, մինչև վերջինս լրիվ լուծվի: Շոկոլադը լցնում ենք մեջն ու խառնում:
- Ավելացնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և զգուշորեն խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, հավասարեցնում ու 25-30 րոպեով դնում 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք, մի քանի րոպե թողնում ձևամանի մեջ, հետո անմիջապես շրջում:
- Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք 50 գր կարագն ու սև շոկոլադը: Հետո լցնում ենք սերուցքը, խառնում ու մի քանի րոպե եփում, մինչև խտանա: Դնում ենք մի կողմ և թողնում հովանա:
- Դեռ թեթևակի տաք գանաշը լցնում ենք թխված բիսկվիթի մեջ և հավասարեցնում: 20 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, իսկ հետո 3 ժամով տեղափոխում սառնարան (գանաշի մի մասը փոքր-ինչ ներծծվում է բիսկվիթի մեջ):
- Տորթը սառնարանից հանում ենք մատուցելուց 20 րոպե առաջ:
Իսկ գեղեցիկ շոկոլադե տորթ ունենալու համար մատուցելուց առաջ տորթի եզրերը զարդարում ենք ընկույզի փշրանքներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: