- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 8 minutes
Թխվածքաբլիթ թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցը դեղնուցից առանձնացնում ենք, դեղնուցը 80 գր շաքարավազի և 3 ճ/գդ թթվասերի հետ հարում ենք, ավելացնում 3 ճ/գդ բուսայուղը և շարունակում ենք հարելը: Ալյուրը փխրեցուցիչի հետ խառնում ենք, լցնում ջրիկ խառնուրդի մեջ, ձեռքով խառնում և հունցում: Հունցված խմորը պետք է կպչի ձեռքերին:
Խմորին 3-4 սմ տրամագծով գլանի ձև ենք տալիս և 1 սմ հաստությամբ կտորների բաժանում:
- Կտորները գնդում ենք, տափակացնում, բլիթի ձև ենք տալիս ու մուրճիկով թեթև հարվածում:
- Թավան դնում ենք շատ մարմանդ կրակին ու տաքացնում: Թխվածքաբլիթները շարում ենք չոր թավայի մեջ, թխում ամեն կողմից 3-4 րոպե, մինչ վարդագունելը: Տաք վիճակում եզրերը փափուկ են լինում: Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Թավայի մեջ պատրաստված թխվածքաբլիթ կարելի է մատուցել թեյի հետ: Անուշ լինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: