- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադային շիֆոնե բիսկվիթ
Բաղադրիչներ
- ալյուր նուշի - 165 գր
- շաքարի փոշի - 135 գր
- մեղր - 15 գր
- ձու - 4 հատ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 23 գր
- կարագ - 30 գր
- ալյուր - 25 գր
- կակաո - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը կոտրում ենք և պատառաքաղով կամ ձեռքի հարիչով թեթևակի խառնում: Նուշի ալյուրը, շաքարի փոշին, մեղրը և ձվերի կեսը լցնում ենք կաթսայի մեջ: Հարիչը միացնում ենք միջին արագությամբ և զանգվածը 5 րոպե հարում:
- Հարվող զանգվածին ավելացնում ենք ձվերի մնացած մասն ու հարում ևս 8-13 րոպե: Զանգվածը պետք է սպիտակի և դառնա համասեռ ու ծորուն:
- Առանձին մաքուր ու չոր կաթսայի մեջ հարում ենք սպիտակուցները: Հենց որ սպիտակուցները սկսում են փրփրել, հարելը չդադարեցնելով, բարակ շիթով ավելացնում ենք շաքարավազը: Այսպես հարում ենք այնքան, մինչև սպիտակուցները վերածվեն փափուկ, բայց խիտ փրփուրի:
- Նուշի ալյուրով խմորի մեջ լցնում ենք սպիտակուցի մի մասը: Խնամքով խառնում ենք՝ ներքևից վերև շարժումներով: Նույն կերպ, քիչ-քիչ ավելացնում ենք մյուս մասը՝ ամեն անգամ խմորը լավ ու խնամքով խառնելով:
- Խորհուրդ. բիսկվիթը բարձրանում է հարած սպիտակուցի շնորհիվ, ուստի սպիտակուցները խմորին պետք է խառնել զգուշությամբ, ջանալով խմորի մեջ հնարավորինս շատ օդ մտցնել: Ալյուրը և կակաոն երկու անգամ մաղում ենք: Կակաոյի ու ալյուրի խառնուրդը 3-4 անգամով լցնում ենք խմորի մեջ՝ ամեն անգամ խնամքով խառնելով: Կարագը հալեցնում ենք և երկու անգամով լցնում խմորի մեջ և ամեն անգամ խմորը ներքևից վերև լավ խառնում:
- Պատրաստի խմորը կարող ենք արդեն լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ ու թխել միջին հաստության մեկ շերտ: Կամ էլ խմորը պայմանականորեն պետք է բաժանենք 2 մասի, թիակով հարթեցնենք ու թխենք երկու բարակ շերտ:
- Շերտերը թխում ենք 180-200 աստիճանում, 8-12 րոպե՝ կախված շերտերի հաստությունից: Թխված բիսկվիթները սեղմելիս թեթևակի առաձգական են լինում:
Խորհուրդ. բիսկվիթը կարելի է նախապես թխել, յուղաթղթով կամ սննդային թաղանթով փաթաթել ու սառեցնել: Այդպես այն կարելի է պահել 1-3 ամիս: Միակ խնդիրն այն է, որ սառնարանում բիսկվիթը կարող է ներծծել այլ մթերքների բույրերը: Ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը, կարող ենք բիսկվիթը ցանկալի է սառնարանում պահել 3 շաբաթից ոչ ավելի:
Իսկ, եթե բիսկվիթ ենք թխել հաջորդ օրն օգտագործելու համար, ապա կարելի է այն փաթաթել թաղանթի մեջ ու թողնել սենյակային ջերմաստիճանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: