Բոլոր կանայք ցանկանում են պատրաստել համեղ ուտեստներ, թխվածքներ և հաճելի պահեր պարգևել իրենց սիրելիներին: Ինչպես գիտենք, Reddy յուղով պատրաստված կերակուրներն ունեն յուրահատուկ համ, գեղեցիկ տեսք և որ ամենակարևորն է` անվտանգ են օրգանիզմի համար: Այս անգամ ներկայացնում ենք մի քանի հայկական ավանդական բաղադրատոմսեր, որոնք հատկապես համեղ են ստացվում Reddy յուղի շնորհիվ:
Դե ինչ կապում ենք գոգնոցը, վերցնում Reddy յուղն ու գործի անցնում 🙂
Գաթա
Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝
- ալյուր – 400 գր
- Reddy յուղ – 250 գր
- ձու – 2 հատ + 1 սպիտակուց
- սոդա – 1 թ/գ
- վանիլին – 10 գր
- թթվասեր – 250 գր
Միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝
- ալյուր – 1 բաժակ
- Reddy յուղ – 125 գր
- շաքարավազ – 1,5 բաժակ
- վանիլին – 5 գր
Վրան քսելու համար՝
- ձու – 1 հատ դեղնուց
- կաթ – 1 ճ/գ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու յուղը, ձեռքերով լավ տրորում ենք, զանգվածի կենտրոնում փոսիկ ենք բացում, մեջը լցնում ենք թթվասերը, ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք և փափուկ խմոր հունցում:
Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու յուղը: Ստացված զանգվածը ձեռքերով տրորում ենք վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում:
Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, վրան լցնում պատրաստի միջուկը և ռուլետի նման փաթաթում ենք: Ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում յուղաթղթով պատած տապակի մեջ, վրան քսում հարած դեղնուցն ու կաթը և 25-30 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի գաթան թողնում ենք սառչի և մատուցում ենք:
Ղափամա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- դդում – 1 հատ
- բրինձ – 1 բաժակ
- չրեր և չամիչ – 1 բաժակ
- ընկույզ – 1 բաժակ
- Reddy յուղ – 2 ճ/գ
- դարչին, բահար, աղ – ըստ ճաշակի
Առանձնացնում ենք դդումի գլխամասը այնպես, որ հետագայում օգտագործենք որպես կափարիչ, ապա մաքրում ենք դդումի միջուկը: Այս ամենից հետո մանրացնում ենք չրերը, ընկույզը և չամիչի հետ տաքացնում յուղի մեջ: Այնուհետև ավելացնում ենք բրինձը, համեմում ենք և դդումը լցոնում ստացված զանգվածով՝ (մինչև դդումի կես հասնելը): Ապա ավելացնում ենք այնքան ջուր, որ ծածկի բրինձը, փակում ենք դդումը իր իսկ կափարիչով և եփում ջեռոցում ցածր ջերմաստիճանով: Թխում ենք 45-50 րոպե (մինչև բրինձն ու դդումը եփված լինեն):
Ահա և “Ղափաման” պատրաստ է, կարող ենք համտեսել:
Փախլավա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- Reddy յուղ – 350 գր
- թթվասեր – 300 գր
- ձվի դեղնուց – 4 հատ
- ձվի սպիտակուց – 4 հատ
- ալյուր – 800 գր
- սոդա – 1 թ/գդ
- շաքարավազ – 2,5 ճ/գդ
- ընկույզ – 400 գր
- մեղր – 2 ճ/գդ
Ալյուրը 300 գր յուղի հետ լավ խառնում ենք, ավելացնում 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր ենք հունցում, գնդում և 1 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը հանում ենք սառնարանից և 8 գնդերի բաժանում: Պատրաստում ենք միջուկը: Ընկույզները մանրացնում ենք, վրան լցնում ենք 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը և լավ խառնում ենք: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակում ենք:
Յուղապատ տապակի մեջ դնում ենք խմորները և յուրաքանչյուրի արանքում միջուկ ենք լցնում: Վերջին շերտի վրա միջուկ չենք լցնում: Քսում ենք ձվի դեղնուցը, դանակով կտրատում ենք և զարդարում ընկույզներով: Փախլավան տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 45-50 րոպե:
Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ հանում ենք ջեռոցից, վրան լցնում յուղի և մեղրի խառնուրդը և կրկին տեղափոխում ջեռոց: Ահա և վերջ:
Ղավուրմա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- տավարի կամ ոչխարի միս
- աղ
- Reddy յուղ
Միսը լվանում ենք, ոսկորները հեռացնում, բաժանում մանր կտորների, վրան աղ ենք ցանում և պահում 7-8 ժամ: Այնուհետև լվանում ենք, թեթևակի խաշում և տապակում յուղի մեջ: Տապակած միսը շերտերով լցնում ենք կավե կամ ապակյա ամանների մեջ և ավելացնում այնքան յուղ, մինչև միսը ծածկվի: Այսպիսի միսը դեռ երկար կարելի է պահպանել և օգտագործել մսային կերակուրների պատրաստման մեջ:
Դե ինչ, հուսանք՝ Ձեզ դուր եկավ: Պատրաստեք մեր բոլորիս կողմից սիրված ուտեստները և զարմացրեք բոլորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ttvaseri poxaren macun klini?
Բարև Ձեզ, ահա այս գաթան կարող եք պատրաստել մածունով (կեֆիրի փոխարեն) 🙂
http://www.cooks.am/%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1-%D5%AF%D5%A5%D6%86%D5%AB%D6%80%D5%B8%D5%BE/