- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20 minutes
Դդումով տորթ -մուսս
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 60 գր
- ալյուր - 50 գր
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- Մուսսի համար՝
- դդում - 800 գր (պտղամիս՝ մուսսի և լցոնի համար)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- հյութ նարինջի - 1 հատ
- շաքարի փոշի - 120 գր
- ժելատին - 25 գր
- ջուր - 100 մլ
- Լցոնի համար՝
- կաթ - 120 մլ
- շաքարի փոշի - 30 գր
- ժելատին - 8 գր
- վանիլին - 3-5 գր
- Զարդարանքի համար՝
- նարինջ - ըստ ճաշակի
- անանուխ - ըստ ճաշակի
- գունավոր հրուշակեղենային քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Դդմի պտղամիսը 15 րոպե շոգեխաշում ենք կամ կամ փայլաթիթեղի մեջ փաթաթած խորովում ջեռոցում: Թողնում ենք հովանա:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարում ենք մինչև փքուն, սպիտակ զանգվածի վերածվելը: Հարած ձվային խառնուրդին մաս-մաս ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը՝ խնամքով խառնելով թիակի ներքևից վերև շարժումներով: Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հետո խնամքով հանում:
- Պատրաստում ենք մուսսը: Հովացած դդմի ջուրը դատարկում ենք, դդումն ընկղմվող բլենդերով խյուս դարձնում: 180 գր խյուս պահում ենք լցոնի համար: Ժելատինը գցում ենք ջրի մեջ, խառնում, տաքացնում մինչև լուծվելը և հովացնում: Մնացած խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Լավ խառնում ենք, մինչև դառնա համասեռ զանգված: Հետո լցնում ենք լուծված ժելատինն ու խառնում: Այս փուլում զանգվածը բավական ջրիկ է լինում:
Սառեցրած սերուցքը թույլ արագությամբ հարում ենք մինչ փրփրելը: Դդմի ու ժելատինի խառնուրդը քիչ-քիչ լցնում ենք սերուցքի մեջ, թիակով լավ խառնում, որպեսզի հատակին ջրիկ դդմային զանգված չմնա: Բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ կամ սկուտեղի վրա և հագցնում խոհարարական օղակը: Լցնում ենք դդմով մուսսը, հավասարեցնում, 30-60 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
- Պատրաստում ենք լցոնը: Ժելատինը լցնում ենք կաթի մեջ, խառնում, տաքացնում մինչ լուծվելը և մի քիչ հովացնում ենք: Շաքարի փոշին ու վանիլինը լցնում ենք լցոնի համար պահած խյուսի մեջ, խառնում, հետո ավելացնում կաթով ժելատինն ու լավ խառնում ենք: Լցոնը լցնում ենք պնդացած մուսսի շերտի վրա և տորթը նորից տեղափոխում սառնարան:
Սառնարանում թողնում ենք ամենաքիչը երկու ժամ, հետո օղակը հանում ենք՝ դանակը սահեցնելով ձևամանի ներսի եզրով կամ ձևամանը վարսահարդարիչով տաքացնելով:
- Ըստ ցանկության զարդարում ենք նարնջով, անանուխով, հրուշակեղենային կամ կոկոսի քերուկով:
- Ահա և վերջ:
Համոզված եղեք, դդումով տորթ -մուսսը հաստատ կհավանեն նույնիսկ նրանք, ովքեր դդումի հանդեպ առանձնապես սեր չեն տածում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: