- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Honey cake»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Ալյուրն ու սոդան երկու անգամ մաղում ենք: Կաթը, բուսայուղը, շաքարավազն ու մեղրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում միջին ուժգնության կրակին ու սպասում, մինչև շաքարավազն ու մեղրը ձուլվեն (կարելի է խառնել): Կրակից վերցնում ենք, թողնում հովանա մինչև 45-50 աստիճան: Քիչ-քիչ ավելացնում ենք ալրային զանգվածը և թիակով խառնում: Զանգվածն աստիճանաբար համասեռ է դառնում: Վերջում ավելացնում ենք ձուն: Ստացվում է առաձգական խմոր:
- Խմորը երկու մասի ենք բաժանում, յուրաքանչյուրին 2 սմ հաստությամբ ուղղանկյան ձև ենք տալիս և 15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Հետո սառնարանից հանում ենք և 2-3 մմ հաստությամբ գրտնակում: Հարմար լինելու համար խմորը կարելի է դնել երկու յուղաթղթի արանքում ու այդպես գրտնակել: Ստացվում է մոտ 40 х 30 սմ չափսի խմոր: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև թեթևակի կարմրելը: Դրա համար անհրաժեշտ է թխել 3-6 րոպե: Չպետք է ավելի երկար թխել, որպեսզի չչորանա: Որպեսզի խմորը հարթ լինի, 5 րոպե ծածկում ենք տախտակով: Հետո հովացնում ենք սեղանի վրա, քանի դեռ թխվում է մյուս շերտը:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթը, մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ: Կարագը կտրատում ենք: Զանգվածը տաքացնում ենք, հասցնում եռման ու կրակից վերցնում: Զգուշությամբ մեջը լցնում ենք սպիտակաձավարը՝ անընդհատ խառնելով: Հետո նորից դնում ենք թույլ կրակին ու անընդհատ խառնում: Եփում ենք այնքան, մինչև կրեմը սկսի փաթաթվել թիակին:
- Կրեմը լցնում ենք սառը կաթսայի մեջ և երեսը կիպ ծածկում թաղանթով: Սպասում ենք, մինչև հովանա, ու ջերմաստիճանը հասնի 30-40 աստիճանի:
- Քիչ-քիչ լցնում ենք կարագը: Ավելի «մեղրային» գույն ստանալու համար կարելի է մի քանի կաթիլ դեղին սննդային ներկ լցնել:
Սև շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք (մի ճաշի գդալ շոկոլադ պահում ենք): Կրեմի մեկ երրորդը լցնում ենք առանձին կաթսայի մեջ և ավելացնում տաք շոկոլադը:
- Ստացվում է 2/3 սովորական կրեմ ու 1/3 շոկոլադային կրեմ:
- Կրեմները լցնում ենք խոհարարական պարկերի մեջ և պահում սառնարանում, որպեսզի պնդանան ու խտանան:
- Հետո ամեն մի շերտը երկայնակի կիսում ենք: Մի կեսին շոկոլադի բարակ շերտ ենք քսում: Տորթի եզրերը կարող ենք դանակով հավասարեցնել, որպեսզի բոլոր չորս շերտերը միևնույն չափսն ու ձևն ունենան: Թողնում ենք մի քիչ հովանա:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը կաթսայի մեջ խառնում ենք, հասցնում եռման: Հենց որ շաքարավազը լուծվում է, կաթսան կրակից վերցնում ենք և լցնում կոնյակը:
Այժմ բոլոր շերտերը, բացի շոկոլադապատ ներքևի շերտից, երկու կողմից լավ տոգորում ենք օշարակով: Եթե շերտերը լավ թրջվում են, սարսափելի ոչինչ չկա:
- Հավաքում ենք տորթը: Տակը դնում ենք շոկոլադապատ շերտը և քսում սովորական կրեմը:
- Ծածկում ենք մյուս շերտով և քսում շոկոլադե կրեմը:
- Նորից՝ շերտ ու սովորական կրեմ:
- Ծածկում ենք վերջին շերտով:
- Շերտերը զգուշությամբ սեղմում ենք, որպեսզի կրեմը հավասարաչափ տարածվի ու միացնի շերտերը: Կարող ենք նաև տորթի վրա 1-2 րոպեով խոհանոցային տախտակ դնել:
Տորթը ծածկում ենք թաղանթով:
- Գիշերը թողնում ենք սառնարանում: Հետո թաղանթը հանում ենք, եզրերը սուր դանակով հավասարեցնում ու կտրատում: Ամբողջ տորթը պետք է ունենա 5 սմ-ից ոչ ավելի բարձրություն: Տորթի վրա շաքարի փոշի ենք ցանում և զարդարում կրեմի մնացորդով:
Շատ նուրբ ու փափուկ տորթ է ստացվում, որը կարելի է պատրաստել ցանկացած տեսակի մեղրով: Իսկ օշարակի համար որպես ալկոհոլ կարելի է վերցնել նաև ռոմ կամ վիսկի:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: