- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Բրաունի
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 350 գր
- կարագ - 230 գր
- եղեգնաշաքար - 350 գր
- ձու - 4 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 160 գր
- կակաո - 5-6 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մանրացրած շոկոլադն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հալեցնում, խառնում ու ստանում հարթ ու համասեռ զանգված: Շագանակագույն շաքարավազը լցնում ենք ստացված զանգվածի մեջ և լավ խառնում: Զանգվածի ջերմությունից շաքարավազը մի քիչ հալչում է, և զանգվածը դառնում է ծորուն: Մի քանի րոպե սպասում ենք, հետո լցնում ենք ձվերը, 2 դեղնուցները և նորից խառնում:
- Հետո ավելացնում ենք ալյուրն ու կակաոն և խառնում մինչ համասեռ դառնալը: Ցանկալի է հարիչ չօգտագործել՝ խուսափելու համար ավելորդ պղպջակներից: Պատրաստի զանգվածը լցնում ենք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ: Այստեղ տեղին կլինի օգտագործել մետաղյա շրջանակ (18 x 18սմ), որպեսզի Բրաունին հավասարաչափ բարձրանա ու գեղեցիկ լինի:
Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ոչ մի դեպքում չպետք է ավելի երկար թխել: Հետո Բրաունին հովացնում ենք ցանցի վրա և ձևամանից հանում:
- Եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, ստացվում է սենդվիչ՝ վերևից ու ներքևից 2 մմ բարակ կեղևով, կենտրոնում՝ մածուցիկ, գերհագեցած շոկոլադային զանգվածով: Որպեսզի Բրաունին հեշտությամբ կտրվի, մի քանի ժամ սառնարանում սառեցնում ենք, իսկ հետո կտրում տաք դանակով:
- Ահա և վերջ:
Իսկ այժմ մի կտոր Բրաունի ենք կտրում և վայելում բերանում ակնթարթորեն հալչող շոկոլադե աղադերը: Ի դեպ, եթե այսքանով էլ չեք բավարարվում, կարող եք վրան շոկոլադե գանաշ լցնել. շոկոլադը երբեք շատ չի լինում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav bana porcel em ??????
Ուրախ ենք, որ հետևում եք մեզ ու պատրաստում եք մեր առաջարկած բաղադրատոմսերով: 🙂
Իսկ վերջում գլազուր կամ հալված շոկոլադ ավելացնու՞մ ենք։
Սիրելի Շուշաննա, ցանկության դեպքում կարող եք ավելացնել շոկոլադե գանաշ: 🙂
Բարև Ձեզ,կարող եմ եղեգնաշաքարի փոխարեն սովորական սպիտակ շաքարավազ օգտագործել?