- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Ռուլետ կակաչի սերմով և հալվայով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կեֆիր - 200 մլ
- ջուր - 250 մլ
- խմորիչ - 7 գր
- շաքարավազ - 4 ճ/գֆ
- ալյուր - 590 գր
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- ձու - 1 հատ
- կարագ - 50 գր
- Միջուկի համար՝
- կակաչի սերմ(мак) - 100 գր
- կաթ - 70 մլ
- չամիչ - 20 գր
- կիտրոն - 1 ճ/գդ (կեղև)
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- Հալվա - 100 գր
- մեղր - 2 ճ/գդ
- հիլ(кардамон) - 1 պտղունց
- դարչին - 1/2 թ/գդ
- ընկույզ - ըստ ցանկության
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ջուրն ու կեֆիրը և կրակին մի քիչ տաքացնում: Ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը, լավ խառնում ենք և 15-20 րոպե թողնում տաք տեղում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք 500 գր ալյուրը, վանիլինն ու աղը: Ձուն հարում ենք, կարագը՝ հալեցնում:
Ալրային զանգվածի մեջ անցք ենք բացում և մեջը լցնում հարած ձուն և խմոիչով զանգվածը: Լավ խառնում ենք և կամաց-կամաց ավելացնում հալեցրած կարագն ու մնացած ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք:
- Որոշ ժամանակ անց խմորը կրկին հունցում ենք և 30-40 րոպեով տեղափոխում տաք տեղ:
- Պատրաստում ենք միջուկը: Կաթն ու կակաչի սերմերը 10 րոպե կրակին տաքացնում ենք: Հանում ենք կրակից և ավելացնում կիտրոնի կեղևը, հյութը և լվացած չամիչը: Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած հալվան և մեղրը ու լավ խառնում ենք:
- Խմորը 2 մասի ենք բաժանում: Մի մասը ուղղանկյունաձև գրտնակում ենք, մեջը լցնում միջուկի կեսը:
- Փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30-40 րոպե թողնում:
- Խմորի երկրորդ մասը նույնպես գրտնակում ենք, մեջը դնում միջուկը և ավելացնում հիլ, մանրացված ընկույզ ու դարչին:
- Ռուլետնի նման փաթաթում ենք, սիննաբոնի նման կտրատում և 30-40 րոպե թողնում:
- Ջեռոցը 195-205 աստիճան տաքացնում ենք, խմորների վրա ըստ ցանկության կաթ ենք քսում և թխում 25-30 րոպե:
- Հանում ենք 15 րոպե հովացնում և ըստ ճաշակի ջնարակ կամ շաքարի փոշի ավելացնում:
Ստացանք յուրահատուկ ռուլետ , որը կզարմացնի բոլորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: