- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Շերտավոր խմորով Լուլա քյաբաբ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
- միս տավարի - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- չիր սալորի - 70 գր
- պատրաստի շերտավոր խմոր - 200 գր
- ռեհան - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մսերը 2 անգամ լավ աղում ենք, այնուհետև առանձին աղում ենք սոխն ու ավելորդ ջուրը թափում: Բաղադրիչները խառնում ենք, աղ ցանում և լցնում չորացրած ռեհանը: Լավ խառնում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Երկար շամփուրի կամ փայտիկի վրա 2-3 փոքր սալորաչիր ենք հագցնում:
- Վրան քյաբաբ ենք ձևավորում:
- Պատրաստի շերտավոր խմորը գրտնակում ենք և 2 սմ-անոց գծեր ձևավորում: Այնուհետև խմորը փաթաթում ենք քյաբաբի վրա: Քյաբաբները դնում ենք 150-170 աստիճան տաքացրած ջեռոցում և պատրաստում 40 րոպե:
- Ահա և վերջ:
Ստացանք համեղ Լուլա քյաբաբ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: