- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Չիզքեյք ՛՛Օրեո՛՛
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 500 գր (Օրեո)
- կարագ - 50 գր
- պանիր մասկարպոնե - 500 գր
- շաքարի փոշի - 130 գր
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- ժելատին - 30 գր
- ջուր - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը մանրացնում ենք և խառնում կարագի հետ: Լցնում ենք 24 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և լավ սեղմում:
- Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք և գոլորշու վրա հալեցնում: Մասկարպոնեն և շաքարի փոշին լավ խառնում ենք, ավելացնում սպիտակ շոկոլադը և կրկին լավ խառնում: Զանգվածի մեջ լցնում ենք ժելատինը և վանիլինը:
- Այլ ամանի մեջ լավ հարում ենք սերուցքը և ավելացնում կրեմի մեջ:
- Կրեմի մի մասը լցնում ենք ձևամանի մեջ, շարում թխվածքաբլիթները, այնուհետև կրկին լցնում ենք կրեմն ու դնում թխվածքաբլիթները (վերջին շերտը պետք է կրեմ լինի): 2 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Հանում ենք, զարդարում հարած սերուցքով և թխվածքաբլիթներով:
Չիզքեյք ՛՛Օրեո՛՛-ն կարող է զարդարել յուրաքանչյուր տոնական սեղան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk oreoi poxaren Irish pecheni chi hlni Aziz?
Կարող եք նաև շոկոլադե այլ թխվածքաբլիթ օգտագործել 🙂
Barev dzez aseq xndrum em ayl exanakov inchpes kareli e patrastel maskarponeov krem…Shnorakal em?