Սովորում ենք ընտրել յուղ

inchpes-@ntrel-yux-3

Դեռ ոչ վաղ անցյալում յուղին «դեղին ոսկի» են անվանել և ոչ իզուր, քանի որ որակյալ և ճիշտ յուղն ամրապնդում է իմունային համակարգը,  նպաստում է տոկսինների հեռացմանը, ինչպես նաև պարունակում է հակաօքսիդանտներ ու վիտամիններ:

Բացի այդ, յուղը խոհարարական մշակման ժամանակ չի կորցնում իր օգտակար հատկությունները, քանի որ ունի եռման բարձր աստիճան և չի օքսիդանում, ինչի արդյուքնում էլ յուղով պատրաստված կերակուրները օրգանիզմի համար շատ օգտակար են:

Այժմ հասկանանք՝ ինչպես ընտրել որակյալ յուղ

  • Յուղն ըտրելիս պետք է ուշադրություն դարձնել գույնին: Այն չպետք է ունենա բաց դեղնավուն և սպիտակավուն երանգ: Որակյալ յուղը տարբերվում է իր վառ դեղնավուն գունավորմամբ:
  • Յուղը չպետք է հարթ լինի: Որակյալ յուղը չպետք է հարթ լինի, այն պիտի լինի հատիկավոր (սրսուռ յուղ): Նրա հալման ջերմաստիճանը պետք է 36 OC և ավելի ցածր լինի, այդ դեպքում այն կլինի դյուրամարս օրգանիզմի համար:
  • Յուղը չպետք է պարունակի հիդրոգենացված յուղեր:
  • Ուշադրություն պետք է դարձնել յուղի համին: Հաճախ խորամանկ արտադրողները յուղի մեջ օգտագործում են ոչ թարմ հավելումներ, իսկ համը կարգավորելու համար սոդայի մեծ քանակություն են ավելացնում: Այնուամենայնիվ, այդպիսի յուղերը հնարավոր է տարբերել. վերջիններս շատ տհաճ համ են ունենում, և առհասարակ պետք չէ գնել և օգտագործել դրանք:

inchpes-@ntrel-yux-2

Բացի այդ պետք է հիշել.

  • Յուղը չի կարելի գնել բաց վիճակում՝ կիլոգրամով, քանի որ այն լցվում է ոչ ստերիլ պայմաններում:
  • Յուղը պետք է լինի փակ ամանով, քանի որ հակառակ դեպքում առանց մակնանշման չենք կարող տարբերել, թե այն ո՞ր երկրի արտադրանքն է և ո՞վ է արտադրողը:
  • Յուղի տարան չպետք է թափանցիկ լինի, քանի որ արևի ճառագայթներից ու լույսի ազդեցությունից յուղը փոխում է իր որակական ու համային հատկությունները:
  • Յուղ գնելիս միշտ պետք է կարդալ բաղադրությունը, ինչպես նաև արտադրության և պիտանելիության ժամկետը:

Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ բուսական յուղին, քանի որ վերջինիս բաղադրության մեջ առկա է՝

Սոյայի յուղ Այն պարունակում է լեցիտին, E, K վիտամիններ և միկրոտարրեր: Շատ լավ է մարսվում օրգանիզմի կողմից, ամրապնդում է իմունային համակարգը և կարգավորում նյութափոխանակությունը:

Արմավի յուղ Արմավի յուղը կազմված է հագեցած թթուներից, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, E, լեցիտին և օմեգա-6:  Այն կարգավորում է մաշկի և մազերի որակը:

Արևածաղկի յուղ Դե իսկ արևածաղկի յուղը պարունակում է A, D, E, K և F վիտամիններ  և դրական ազդեցություն է գործում սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև բարելավում է մաշկի և մազերի որակը:

Այս գիտելիքներին տիրապետելով կարող եք հեշտությամբ ընտրել բարձրորակ յուղ, որն էլ կդառնա Ձեր համեղ կերակուրների պատրաստման գրավականը 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *