- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Անգլիական աղանդեր «Բանոֆի»
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 120 գր
- աղի ձողիկ - 50 գր
- կարագ - 180 գր
- շաքարավազ - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- պանիր մասկարպոնե - 100 գր
- բանան - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթներն ու աղի ձողիկները բլենդերով կամ գրտնակով մանրացնում ենք:
- Կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք, լցնում թխվածքաբլիթների վրա ու խառնում ենք: Պետք է ստացվի թաց ավազի նման զանգված:
- Աղանդերը կարելի է հավաքել բացվող ձևամանի, հախճապակե ամանի կամ էլ 16-18 սմ տրամագծով խոհարարական օղակի մեջ: Եթե ձևամանը մեծ է, բաղադրիչները կրկնապատկում ենք:
Ձևամանի կողքերին յուղաթուղթ ենք փռում, թաց անձեռոցիկով հարթեցնում, որպեսզի ամուր կպչի կողքերին և աղանդերն իդեալական հարթ կողքեր ունենա: Փշրանքները լցնում ենք օղակի մեջ, գդալով տարածում հատակին ու կողքերին: Զանգվածը տարածելուց հետո սեղմում ենք հարթ հատակով բաժակի օգնությամբ: Պատրաստի հիմքով ձևամանը տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք կարամելը: Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք 200 գր շաքարավազ նու 50 գր ջուրը:
- Զանգվածը դնում ենք սալօջախին ու եփում մինչ կարամելի գույն ստանալը:
- Պատրաստ լինելուց հետո կրակից վերցնում ենք և ավելացնում սառը կարագի կտորները (80 գր) և տաք սերուցքը (120 մլ): Պետք է զգույշ լինել, քանի որ զանգվածը զգալիորեն փրփրում է:
- Թիակով լավ խառնում ենք, մինչև համասեռ դառնա: Ստացվում է կարամելային սոուս, որը լցնում ենք հիմքի վրա: Իսկ եթե կարամել եփելու ժամանակ չկա, կարելի է փոխարինել եփած խտացրած կաթով:
- Վրան խնամքով շարում ենք բանանի շերտիկները:
- Պատրաստում ենք կրեմը: Վերցնում ենք մասկարպոնեն ու 80 մլ սերուցքը, հարիչով լավ հարում ենք ու քսում բանաններին: Պատրաստի աղանդերը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
Չմոռանանք ասել, որ եթե աղի ձողիկներ ձեռքի տակ չկան, ՛՛Բանոֆի՛՛ պատրաստելիս կարելի է դրանք փոխարինել նույն փխրուն թխվածքաբլիթով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: