- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Չեբուրեկի կեֆիրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կեֆիրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ձուն և աղը: Պատառաքաղով հարում ենք, աստիճանաբար ավելացնում ալյուրն ու խառնում:
- Հենց որ խմորը խտանում է, լցնում ենք սեղանին ու հունցում ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ խմոր և թողնում 20 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը: Աղացած մսի մեջ ավելացնում ենք համեմունքները, մանր կտրատած սոխն ու ջուրը և լավ խառնում: Խճողակը պետք է մի քիչ ջրիկ լինի:
- Խմորը բաժանում ենք 10 մասի:
- Ամեն մի մասը գրտնակում ենք, մեջտեղում դնում մեկական գդալ խճողակ:
- Չեբուրեկիի ձև ենք տալիս, եզրերը պատառաքաղով սեղմում, որպեսզի խճողակի հյութը դուրս չհոսի:
- Խմորի ավելորդ մասերը կտրում ենք:
- Երկու կողմից տապակում ենք միջին ուժգնության կրակի վրա:
- Եփված, թեթևակի կարմրած չեբուրեկիները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
Պատրաստեցինք շատ համեղ ու փափուկ չեբուրեկի , որը երկար ժամանակ թարմ է մնում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: