- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Մսի կոլոլակով ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը, կարտոֆիլը և տաքդեղը լվացեք և կտրատեք մանր խորանարդիկներով: Լոլիկը նույնպես լվացեք և կտրեք բարակ շրջաններով: Սխտորը մանրացրեք: Սոխը անցկացրեք մսաղացով կամ մանրացրեք բլենդերում:
Ամանի մեջ լցրեք տավարի աղացած միսը, սոխը, համեմունքները և ձվի սպիտակուցը: Լավ խառնեք ամբողջը:
- Պատրաստեք ստացված մսային զանգվածից 5 հատ փոքրիկ գնդիկ:
- Թավայի մեջ տաքացրեք ձիթայուղը, ապա ավելացրեք մսի գնդիկները և տապակեք նրանք (այդ գնդիկները մեզ պետք են արգանակի պատրաստման համար): Երբ մսի գնդիկները եփվեն, ճզմեք նրանց և ավելացրեք լոլիկները:
- Լցրեք նաև մնացած բանջարեղենը: Վրան շաղ տվեք համեմունքները:
- Ապա լցրեք 6 բաժակ եռացրած ջուր և լավ խառնեք զանգվածը: Շարունակեք եփել մինչև բանջարեղենի պատրաստ լինելը:
- Այնուհետև ավելացրեք մսի մնացած մասից պատրաստված մանր գնդիկները, լցրեք բրինձը: Եփեք մինչև բրինձի պատրաստ լինելը, ապա ավելացրեք դափնու տերևը՝ ըստ ցանկության:
- Պատրաստի ապուրը կարելի է համտեսել 1թ/գդ թթվասերի հետ:
Այն կարելի է նաև պահել սառնարանում` 1-2 օր: Հիշեք այս մասին, եթե զբաղվածությունը թույլ չի տալիս պատրստել աշխատանքային օրերին:
Ի դեպ, մսի կոլոլակով ապուր պատրաստելը բավականին հեշտ է, բացի այդ, այն իսկական նվեր է ձեր ստամոքսին` այս ֆասթֆուդի դարում: Մեր կարծիքով սրանք բավարար պատճառներ են այս ապուրը հաճախ պատրաստելու համար: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: