- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Դիետիկ տորթ
Բաղադրիչներ
- յոգուրտ դասական - 400 մլ (կամ կեֆիր)
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 300 գր
- ցորենի թեփ - 200 գր
- ձու - 2 հատ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- դարչին - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- մուրաբա ծիրանի - ըստ ճաշակի (կամ ջեմ)
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի փաթիլները, թեփը, փխրեցուցիչն ու դարչինը բլենդերով փոշու ենք վերածում:
- Սպիտակուցները հարում ենք շաքարի փոշու, իսկ դեղնուցները՝ յոգուրտի հետ: Յոգուրտային զանգվածը լցնում ենք չոր բաղադրիչների մեջ:
- Զգուշությամբ ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը և լավ խառնում:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 15-20 րոպե: Այնուհետև խմորը բաժանում ենք 2 կամ 3 մասերի և քսում մուրաբան կամ ջեմը:
- Մեր դիետիկ տորթը զարդարում ենք մանրացրած պնդուկով կամ շաքարի փոշով:
Եթե հետևում եք Ձեր արտաքին տեսքին, ապա կարող եք դիետիկ տորթ պատրաստել ու վայելել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, հնարավոր է պատրաստել ըմպելի յոգուրտով? Նախապես շնորհակալություն:
ամեն ինչ արեցի ըստ նշվածի չստացվեց: Չհասկացա ինչն էր պատճառը
հույս ունեի, որ թխվելուց հետո կստանամ ճիշտ արդյունքը բայց թխեցի ու ուղիղ աղբարկղ