- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Շոկոլադե չիզքեյք յոգուրտային կրեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Շաքարավազն ու ձվերը լավ հարում ենք և ավելացնում թթվասերը: Ալյուրը, փխրեցուցչի, սոդայի ու կակաոյի հետ մաղում ենք և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
- Թողնում ենք, որ բիսկվիթը հովանա, ինչից հետո խորանարդների ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Յոգուրտը, շաքարավազն ու կաթնաշոռը բլենդերով հարում ենք: Ժելատինը թրջում ենք տաք ջրում և թողնում ուռչի: Այնուհետև լցնում ենք մեր կրեմի մեջ և լավ հարում:
Հավաքում ենք տորթը: Ձևամանի տակն ու կողքերը յուղաթուղթ ենք փռում: Բիսկվիթները թաթախում ենք կրեմի մեջ և լցնում ձևամանի մեջ (կրեմը պետք է լրիվ վերջանա): Այնուհետև ձևամանը ծածկում ենք կափարիչով կամ պոլիէթիլենային թաղանթով և 3-4 ժամ տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք ջնարակը: Կաթն ու շաքարավազը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում կակաոն և կարագը ու լավ խառնում ենք: Հովանալուց հետո մեր ջնարակը պնդանում է:
- Տորթը հանում ենք ձևամանից ու ջնարակապատում: 20 րոպեով տեղափոխում ենք սառնարան, ինչից հետո արդեն կարող ենք մատուցել:
- Ահա և վերջ:
Սովորեցինք ևս մեկ չիզքեյք պատրաստելու համեղ բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: