- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 50 minutes
Մակարոն լցոնված մսով և սնկով
Բաղադրիչներ
- մակարոն - 250 գր
- պանիր - 50 գր
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սունկ շամպինիոն - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- թթվասեր - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- հյութ լոլիկի - 100 մլ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մակարոնները 15-20 վայրկյան բուսայուղով տապակում ենք: Սոխն ու սնկերը կտրատում ենքև տապակում, մինչ ոսկեգունելը:
- Զանգվածը հովացնում ենք, լցնում աղացած մսի մեջ, աղ ու պղպեղ ցանում և ավելացնում մանր կտրատած մաղադանոսը:
- Մակարոնները լցոնում ենք և դնում ձևամանի մեջ:
Պատրաստում ենք սոուսը: Սերուցքը, թթվասերն ու լոլիկի մածուկը խառնում ենք: Սոուսը լցնում ենք մակարոնների վրա, ձևամանը փայլաթիթեղով փակում, դնում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և եփում 40-50 րոպե:
- Պատրաստի մակարոնները հանում ենք ջեռոցից:
- Վրան քերած պանիր ենք ավելացնում և մատուցում: Ահա և վերջ:
Համեղ մակարոն պատրաստելը բացարձակ բարդ գործ չէ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: