Յուղ, թե կարագ

yux-te-karag-2

Ներկայումս խանութներում հնարավոր է գտնել թե´ կարագի ու թե´յուղի մեծ ընտրանի: Յուրաքանչյուր գնորդ ցանկանում է գնել որակյալ ապրանք և զերծ մնալ հնացած արտարդրանքից ու խաբված լինելու վտանգից:

Այսօր թյուր կարծիք կա, որ կարագն առավել օգտակար է, քան յուղը, սակայն պետք է հստակ հասկանալ, որ որպես այդպիսին, ոչ բոլոր կարագներն են իրական կարագ, քանի որ հաճախ կարագի անվան տակ սփրեդ, մարգարին և անհասկանակի արտադրանք է վաճառվում, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն կարագի հետ: Բացի այդ, 0,5 կգ իսկական սերուցքային կարագ պատրաստելու համար, շուրջ 11 լ կաթ է հարկավոր…դատողությունները թողնում ենք Ձեզ:

Կարագը պարունակում է շատ կալորիաներ, յուղեր, խոլեստերին, որոնք էլ անդրադառնում են օգանիզմի աշխատանքի, ինչպես նաև մեր արտաքին տեսքի վրա: Իսկ վերջինիս չարաշահումը կարող է հանգեցնել անգամ սրտամկանային համակարգի հիվանդույթունների առաջացմանը:

Նախ, հարկավոր է ուշադրություն դարձնել կարագի գույնին: Իսկական որակյալ սերուցքային կարագը շատ ավելի բաց գույն ունի, իսկ դեղին գույնը ստացվում է բացառապես ներկի օգնությամբ: Բնական կարագը բավականին շուտ է փչանում, իսկ, եթե վերջինս սառնարանում շաբաթներով չի փչանում, գույնն ու հոտը չի փոխում, ապա անկասկած, շատ կոնսերվանտներ է պարունակում:

Ի տարբերություն կարագի, բարձրորակ յուղը չպետք է ունենա բաց սպիտակավուն երանգ: Այն աչքի է ընկնում իր վառ դեղնավուն գունավորմամբ: Վերջինս հատիկավոր (սրսուռ յուղ) է և բացի այդ, այն ժամանակի ընթացքում իր համը, հոտն ու որակը չի փոխում:

Պետք է հիշել, որ բարձր որակի յուղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է տոկսինների հեռացմանը, ինչպես նաև պարունակում է հակաօքսիդանտներ ու վիտամիններ:

yux-te-karag-3

Ե՞րբ օգտագործել կարագ, ձեթ ու յուղ

  • Ճիշտ սննդակարգ պահպանելու դեպքում, կարագի օրական չափաքանակը պետք է չգերազանցի 20-25 գրամը, ուստի այն ցանկալի է օգտագործել փոքր չափաբաժիններով՝ միայն բուտերբրոդներ պատրաստելիս:
  • Բուսայուղով կարելի է պատրաստել միայն շուտ տապակվող կերակուրներ, օրինակ, ձվածեղ, քանի որ երկար տապակելուց այն գետերոցիկլիկ ամիններ է առաջացնում, որոնք շատ վատ են անդրադառնում անոթային համակարգի վրա, փոխարենը այն հարմար է աղցաններ պատրաստելու համար:
  • Յուղն անփոխարինելի է միս և բանջարեղեն տապակելու համար, քանի որ վերջինիս եռման ջերմաստիճանն ամենաբարձրն է, ուստի մթերքի հետ այն չի այրվում և կոնցերագեն նյութեր չի առաջացնում:
  • Բացի այդ յուղով են պատրաստվում կովկասյան և արևելյան մի շարք թխվածքներ, ապուրներ ու ուտեստներ, որոնք առանձնահատուկ համ ունեն հենց յուղի շնորհիվ (օրինակ՝Ղավուրմա):

Այս բոլոր նրբություններն իմանալուց հետո մնում է միայն ճիշտ յուղի ընտրություն կատարել ու համեղ և սննդարար ուտեստներ պատրաստել 🙂

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Kaseq xndrum em vor dzetov kareli e tapakel ev vor dzetn e vor yndhanrapes chi kareli taqacnel

    1. Բարև Ձեզ, այդ մասին հոդված կտեղադրենք շուտով 🙂 Հետևեք մեր էջին և կստանաք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները 🙂

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *