- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Բրաունի սրճային կարամելով
Բաղադրիչներ
- Սրճային կարամելի համար՝
- սուրճ սև - 160 գր (եփած)
- եղեգնաշաքար - 225 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 140 մլ
- կարագ - 28 գր
- աղ - 1պտղունց
- Բրաունիի համար՝
- կարագ - 226 գր
- շոկոլադ սև - 115 գր
- շաքարավազ - 285 գր
- սուրճ լուծվող - 2 ճ/գդ
- ձու - 4 հատ
- կակաո - 70 գր
- ալյուր - 100 գր
- նուտելլա - 4-5 ճ/գդ
- կարամել - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սրճային կարամելը: Շաքարավազի վրա լցնում ենք եփած սուրճը և մարմանդ կրակին եփում 5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք սերուցքն ու կարագը և կրկին եփում 5 րոպե: Վերցնում ենք կրակից, ավելացնում աղն ու լցնում բանկայի մեջ:
- Պատրաստում ենք Բրաունին: Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում շաքարավազն ու լուծվող սուրճը և խառնում մինչև համասեռ զանգվածի ստացումը: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և լավ խառնում: Զգուշությամբ լցնում ենք կակաոն և ալյուրը:
- Խմորի կեսը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան լցնում ենք նուտելլան և զգուշությամբ ավելացնում կարամելի 2/3 մասը: Այնուհետև լցնում ենք մնացած խմորը:
- Թխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե: Ջեռոցից հանում ենք, հովացնում և խորանարդաձև կտրատում: Կտրատած Բրաունիի վրա լցնում ենք մնացած կարամելը:
- Ահա և վերջ
Բրաունի թխվածքի սիրահարները միանշանակ գոհ կմնան 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: