- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Բանանով կեքս
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 240 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - ½ թ/գդ
- յոգուրտ դասական - 120 գր
- բանան - 2-3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, կեքսի ձևամանը բուսայուղապատում և ալրապատում ենք:
Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, լցնում վանիլինն ու հատ առ հատ ավելացնում ձվերը: Ալյուրն ու փխրեցուցիչը մաղում ենք և լցնում մեր զանգվածի մեջ: Վերջում լցնում ենք յոգուրտն ու կտրատած 2 բանանները: Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և վրան շարում մեջտեղից կտրած մեկ բանանը:
Թխում ենք 40-45 րոպե:
- Ահա և վերջ:
- Բանանով կեքսը պատրաստ է:
Պատրաստեցինք բանանով կեքս , որը ցանկության դեպքում կարող ենք զարդարել շաքարի փոշով կամ շոկոլադով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: