- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Բանանով մաֆիններ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180 աստիճան: 2 բանանը պատառաքաղով տրորում ենք, իսկ երկուսը՝ օղակաձև կտրատում: Տրորած բանաններին ավելացնում ենք ձուն, շաքարավազը, բուսայուղը, թթվասերը և վանիլինը: Լավ հարում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք: Մաղած ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի, սոդայի և դարչինի հետ և զանգվածը լցնում ձվային խառնուրդի մեջ: Փայտիկով մի քիչ խառնում ենք, բայց համասեռ զանգված պետք չէ ստանալ:
Թղթե ձևամանների մեջ 2/3-ի չափով լցնում ենք խմորը և շարում կտրատած բանանները: Թխում ենք 22-25 րոպե:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք փորձե՞լ եք բանանով մաֆիններ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: