- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ Սպարտակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Շաքարավազը, կարագն ու մեղրը դնում ենք գոլորշու վրա և խառնում: Գոլորշու վրայից հանում ենք, ավելացնում սադան և ձվերը: Լավ խառնում ենք, ավելացնում մաղած ալյուրն ու կակաոն և խմոր հունցում:
- Խմորը 8 մասի ենք բաժանում, յուղաթղթի վրա դնում և 2-3 մմ հաստությամբ գրտնակում: Այնուհետև խմորները թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 6-8 րոպե: Պատրաստի խմորները հավասարեցնում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, ձուն, օսլան և մարմանդ կրակին եփում: Կաթսան պոլիէթիլենային թաղանթով փակում ենք և հովացնում:
- Մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու ընթացքում գդալ առ գդալ ավելացնում թթվասերային կրեմը:
- Հավաքում ենք տորթը: Շերտերը լավ կրեմապատում ենք և վրան խմորի փշրանքներ ցանում:
8-12 ժամով տեղափոխում ենք սառնարան: Ահա և վերջ:
Պատրաստեցինք նրբահամ տորթ Սպարտակ , որը ցանկալի է 30 րոպե պահել սենյակային ջերմաստիճանում այնուհետև մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: