- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 55-60 minutes
Տորթ ”Կաթնային”
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- խտացրած կաթ - 400 գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- կարագ - 80 գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարի փոշի - 100 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ կաթնային - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Ձվերն ու խտացրած կաթը լավ հարում ենք, ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, աղն ու փխրեցուցիչը: Վերջում լցնում ենք կարագն ու ոչ շատ թանձր խմոր հունցում:
Յուղաթղթի վրա դնում ենք խոհարարական օղակը, մեջը զգուշությամբ լցնում մի քիչ խմոր:
- Օղակը զգուշությամբ հանում ենք և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 6-7 րոպե: Ստացվում է 8 շերտ:
- Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն փայտով խառնում ենք: Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքն ու շաքարի փոշին և զգուշությամբ լցնում մասկարպոնեի մեջ: Լավ խառնում ենք:
- Շերտերի վրա կրեմ ենք քսում և լցնում քերած շոկոլադը: Շերտերը դնում ենք միմյանց վրա և վերևն ու կողքերը կրեմապատում: Զարդարում ենք ըստ ճաշակի:
- Ահա և վերջ:
Իսկ այս անգամ պատրաստեցինք ”Կաթնային” շատ համեղ տորթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: