- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ “Tres leches”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 400գր
- շաքարավազ - 450գր
- կաթ - 1 բաժակ
- ձու - 5 հատ
- կարագ - 100գր
- փխրեցուցիչ - 10գր
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1թ/գդ
- Բիսկվիթը ներծծելու համար՝
- խտացրած կաթ - 400մլ
- կաթ - 350մլ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 250մլ
- վանիլին - 1 ցողուն կամ 1թ/գդ
- Տորթի վրայի շերտի համար՝
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, վանիլինը և դնում մի կողմ:
- Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, ավելացնում կարագը և տեղափոխում միջին կրակի վրա` մինչև կարագի հալչելը:
- Առանձին ամանի մեջ հարում ենք շաքարավազը և ձուն մոտ 5 րոպե մինչև զանգվածի երանգով բացանալը:
- Այնուհետև մաս առ մաս ավելացնում ենք ալյուրը 1-ական գդալ:
- Նույն ձևով մաս առ մաս ավելացնում ենք նաև կաթը:
- Ստացված զանգվածը հարում ենք մինչև միատարր դառնալը, ապա լցնում քանդվող ձևամանի (մոտ 22սմ տրամագծով) մեջ: Ցանկալի է նախքան խմորի լցնելը ձևամանը թեթևակի պատել ալյուրով:
- Թխում ենք ջեռոցում 40-55 րոպե 180 աստիճանում: Պատրաստի բիսկվիթը թողնում ենք սառչի:
- Խառնում ենք բիսկվիթի ներծծման համար նախատեսված կաթը, սերուցքը և խտացրած կաթը: Վանիլինի ցողունի մեջից հանում ենք միջուկը և լցնում կաթնային զանգվածի մեջ և խառնում: Ծայրահեղ դեպքում ցողունով վանիլինը կարելի է փոխարինել փոշի տարբերակով:
- Բիսկվիթը դնում ենք խորը ամանի կամ հեց նույն ձևամանի մեջ, վրան սուր դանակով անցքեր անում, ապա լցնում ստացված կաթնային զանգվածը և թողնում այդպես 5-8 ժամ մինչև որ ողջ կաթնային զանգվածը ներծծվի:
- Բիսկվիթը հանում ենք ամանից, շրջում գլխիվայր, ապա վրան քսում եփված խտացրած կաթը կամ ցանկության դեպքում կարելի է այն պատել հարված սերուցքով:
Համաձայն ենք, ներկայացված տորթը փոքր ինչ երկար ժամանակ է պահանջում պատրաստելու համար, սակայն նրա նուրբ համը անմիջապես կկոմպենսացնի դա: Բաղադրատոմսում կոնցենտրացված կաթը փոխարինվել է սերուցքով, քանի որ հայաստանյան շուկայում գրեթե անհնարին է գտնել կաթի այդ տարատեսակը:
Ի դեպ, “Tres leches” թարգմանաբար նշանակում է “երեք կաթ”, քանի որ այստեղ օգտագործվում է կաթի 3 տեսակ՝ սովորական, խտացրած և կոնցենտրացված: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq isk tort@ txelu hamar naxatesvac amaner@ vortexic karanq dzerk berem
Alina ջան շատ շուտով մենք կտեղեկացնենք, թե որտեղից է հնարավոր գնել ամեն անհրաժեշտ պարագաները 🙂
KNEREQ KASEQ AMANNER@ VORTEXIC KAROX ENQ GNEL
Որ ամանների մասին է խոսքը ?