- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Սերուցքային տորթ
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 320 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կաթ - 2 ճ/գդ
- ձու - 4 հատ
- աղ - 1 պտղունց
- ջեմ - ազնվամորու (ըստ ճաշակի)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 160 մլ
- շաքարի փոշի - 4-5 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերն ու կաթը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրը, աղն ու փխրեցուցիչը:
Խմորը լցնում ենք յուղաթղթապատ 2 ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև շաքարի փոշի ավելացնել:
- Խմորի վրա լցնում ենք ջեմը:
- Այնուհետև քսում ենք կրեմը, ծածկում մյուս շերտով և շաքարի փոշի ցանում:
- Ահա և վերջ:
Համեղ տորթ , որն անպայման պետք է պատրաստել 🙂 Reklama: Salvata televizorių remontas https://www.salvata-vilnius.eu/televizoriu-remontas/
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
asum en karox e serucq@ ktrvi da chisht e ev inchpes chist harel
Բարև Ձեզ, ոչ, սերուցքը չի կտրվի, լցրեք հարելու համար նախատեսված ամանի մեջ և առանց վարանելու հարեք: Շատ լավ կստացվի 🙂
Lav shnorhakal em isk shaqari poshi kam shaqaravaz petq che
Բարև Ձեզ, ցանկության դեպքում կարող եք ավելացնել 🙂