- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հնդկական քաղցրավենիք ”Լադու”
Բաղադրիչներ
- նուշ - 120 գր
- հնդկական ընկույզ - 120 գր
- շաքարի փոշի - 240 գր
- հիլ(кардамон) - 8 հատ
- կարագ - 400 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Նուշն ու հնդկական ընկույզը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև տապակի մեջ (առանց բուսայուղի) տապակում:
- Վրան լցնում ենք շաքարի փոշին և մանրացրած հիլը: Ստանում ենք ալրանման զանգված: Կաթսայի մեջ լցնում ենք 2 ճ/գդ ստացված զանգվածից և 2 ճ/գդ հալեցրած կարագ և խառնում ենք:
- Այս սկզբունքով գնդիկներ ենք ձևավորում և դնում մատուցարանի մեջ:
- 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան: Մատուցելիս քաղցրավենիքի վրա շաքարի փոշի ենք ցանում:
Ստացանք շատ համեղ հնդկական քաղցրավենիք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
հետաքրքիր է