- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե ժելե
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 120գր
- կաթ - 500մլ
- ժելատին - 10գր
- շաքարավազ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը թրջել 4ճ/գդ կաթով և թողնել ուռչի 10-15 րոպե:
Կաթի մնացած մասը լցնել կաթսայի մեջ, տեղափոխել կրակի վրա և հասցնել եռման վիճակի: Հանել կրակի վրայից:
- Թողնել կաթը մի փոքրիկ հովանա, ապա լցնել կտրատված շոկոլադը և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը: Ավելացնել ուռչած ժելատինը և կրկին խառնել մինչև վերջինիս ամբողջությամբ լուծվելը:
- Ստացված շոկոլադե զանգվածը լցնել սիլիկոնե ձևամանների մեջ և տեղափոխել սառնարան 2-3 ժամով սառչելու:
- Պատրաստի աղանդերի վրա լցնել քերված նուշ, ապա մատուցել:
Հուսով ենք, Ձեզ դուր եկավ այս սքանչելի շոկոլադե ժելեն , որի պատրաստումը շատ արագ է և հեշտ, իսկ համը պարզապես անկրկնելի:
Համոզված ենք, որ մեկ անգամ փորձելուց հետո այն կդառնա Ձեր սիրելի աղանդերը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: