- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- թխվածքաբլիթ - 150 գր
- Ինչպես նաև՝
- կաթնաշոռ - 900 գր
- շաքարավազ - 200 գր
- կակաո - 4 ճ/գդ
- ձու - 3 հատ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շոկոլադ սև - 300 մ լ
- կաթ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- 25 սմ ձևամանը յուղաթաղթապատում ենք, կարագը հալեցնում ենք, թխվածքաբլիթները բլերնդերով մանրացնում և լցնում կարագի մեջ: Զանգվածը լավ տրորում ենք, դնում ձևաանի մեջ և 10 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
Կաթնաշոռն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում կակաոն, ձվերը, ցածր յուղայնությամբ սերուցքը և հալեցրած շոկոլադի կեսը:
Մնացած շոկոլադի մեջ լցնում ենք կաթը, խառնում և մի կողմ դնում:
Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթների վրա և 240 աստիճանում թխում 10 րոպե: Այնուհետև ջեռոցը իջեցնում ենք 110 աստիճանի և թխում ևս 30 րոպե:
Հանում ենք ջեռոցից, 2 ժամ լավ հովացնում, ինչից հետո 4 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Սերուցքը լավ հարում ենք և քսում տորթի վրա: Վրան լցնում ենք շոկոլադե-կաթնային զանգվածը և չոփիկի օգնությամբ նախշեր անում: Ահա և վերջ:
Արդյունքում ստացանք շատ համեղ շոկոլադե տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ էր
Սիրելի Ասյա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից։ ։)