- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե կոնֆետ
Բաղադրիչներ
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 30 մլ
- կարագ - 100 գր
- բալ - 100 գր (սառեցրած կամ բալի մուրաբա)
- շաքարավազ - 50 գր
- կակաո - 50 գր
- շոկոլադ սև - 90 գր
Քայլերի հաջորդականություն
- Առանց կորիզների սառեցրած բալը կամ բալի մուրաբան լցնում ենք բլենդերի մեջ և շաքարավազի հետ հարում ենք:
- Սպիտակ շոկոլադը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում սերուցքը և 30-45 վայրկյան խառնում: Սենյակային ջերմաստիճանի կարագը հալեցնում ենք, գդալ առ գդալ լցնում շոկոլադե զանգվածի մեջ և հարում ենք:
Այնուհետև ավելացնում ենք բալը և կրկին հարում:
- Զանգվածը լցնում ենք խոհարարական պարկի մեջ, կոնֆետներ ձևավարում և 1-2 ժամով տեղափոխում սառնարան:
- Սառեցրած կոնֆետները թաթախում ենք կակաոյի մեջ:
- Հետո թաթախում ենք հալեցրած շոկոլադի մեջ:
- Այնուհետև կրկին թաթախում ենք կակաոյի մեջ:
- Ահա և վերջ:
Շոկոլադե կոնֆետ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: