- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Կակաչի սերմով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 80 գր
- կարագ - 3 ճ/գդ
- թթվասեր - 80 գր
- ալյուր - 160 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- կակաչի սերմ(мак) - 80 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- շաքարի փոշի - 80 գր
- կարագ - 160 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 3 ճ/գդ
- շոկոլադ սև - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ձվերը լավ հարում ենք և ավելացնում հալեցրած կարագը: Կիտրոնահյութի մեջ հանգեցնում ենք փխրեցուցիչը, լցնում թթվասերի վրա և խառնում: խառնուրդը լցնում ենք ձվային զանգվածի մեջ, ավելացնում մաղած ալյուրն ու կակաոն: Ստանում ենք ոչ շատ խիտ խմոր:
Խմորը բաժանում ենք 4 մասի և յուրաքանչյուրը թխում 20 թոպե 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կակաչի սերմերին ավելացնում ենք շաքարի փոշին և խառնում:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը մարմանդ կրակին տաքացնում ենք, ավելացնում օսլան և խառնում: Երբ կրեմը թանձրանա և հովանա, վերցնում ենք 2 ճ/գդ, իսկ մնացածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք կակաչի սերմերը:
Կարագը լավ հարում ենք, ավելացնում կրեմին և կրկին հարում:
- Խմորը կրեմապատում ենք, շոկոլադը խառնում 2 ճ/գդ սերուցքի հետ և լցնում տորթի վրա:
- Ահա և վերջ:
Շատ համեղ տորթ , որը պետք է անպայման փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: