- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հավի փափկամիս սնկի սոուսով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 4 հատ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- սունկ շամպինիոն - 250 գր
- սոխ - 1 գլուխ
- քիմիոն - ըստ ճաշակի
- գինի սպիտակ - 80 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- կարագ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամսերը ծեծում ենք, ըստ ճաշակի համեմունքներ ավելացնում և տապակում:
- Պատրաստի փափկամսերը դնում ենք ափսեի մեջ և ծածկում փայլաթիթեղով:
- Կտրում ենք սոխն ու սնկերը, լցնում քիմիոնը, աղն ու սև պղպեղը: Տապակի մեջ լցնում ենք 50 մլ ջուր և զանգվածը տապակում: Ավելացնում ենք սերուցքն ու գինին և ևս 5-7 րոպե տապակում:
- Վերջում վրան դնում ենք կարագի կտորը:
- Փափկամսի վրա լցնում ենք սոուսը և մատուցում:
Փափկամիս , որից անհնար է հրաժարվել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,nereceq isk qimion da chamann e?
Բարև Ձեզ, քիմիոնը тмин-ն է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%B8%D5%B6/
Շատ լավ ստացվեց եւ շատ համեղ էր (Y)
Շատ լավ է, կեցցեք 🙂