- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ Տիրամիսու
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 230 գր
- ալյուր - 150 գր
- վանիլին - 7 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- Սերուցքային կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 500 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- շաքարի փոշի - 80 գր
- Շոկոլադե կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ սև - 180 գր
- կարագ - 20 գր
- լիկյոր - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- կակաո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում վանիլինը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և կրկին լավ հարում ենք: Խմորի կեսը լցնում ենք յուղաթղթապատ 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:
- Այնուհետև թխում ենք նաև մյուս շերտը և հովացնում:
- Սերուցքը լավ հարում ենք, մեկ այլ ամանի մեջ լցնում ենք մասկարպոնեն և շաքարի փոշին ու լավ խառնում: Այնուհետև հարած սերուցքը լցնում ենք մասկարպոնեով զանգվածի մեջ և խառնում:
- Թունդ էսպրեսսո ենք պատրաստում և խառնում մի քիչ լիկյորի հետ:
- Շերտերը տոգորում ենք սրճային խառնուրդով և կրեմի շերտերով միացնում իրար:
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Շոկոլադը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում սերուցքը և լավ խառնում: Վերջում լցնում ենք կարագը, զանգվածը վերցնում կրակի վրայից և հարիչով լավ հարում ենք:
- Տորթի կողքերը ծածկում ենք շոկոլադե կրեմով, վրան խոհարարական պարկի միջոցով ձևավոր լցնում սերուցքային կրեմը և կակաո ենք ցանում:
Տորթ Տիրամիսու … ի՞նչը կարող է ավելի համեղ լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,,shaat hamex err,shnorhakalutyun shaaat shaaat
Անչափ շնորհակալ ենք 🙂